Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր կհանդիպեն քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ

- in Պաշտոնական
Serzh Aliyev

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին անձնական հանդիպումը ԼՂ-ում վերջին էսկալացիայից հետո, որը դարձել էր ամենախոշորը 1990-ականների կեսերից ի վեր։

Բանակցություններին միջնորդի դերով հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

ՌԴ ԱԳՆ-ում ակնկալում են, որ Սարգսյանի և Ալիևի խորհրդակցությունները Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ կամրապնդեն ստեղծված իրավիճակից քաղաքական ելքի որոնման կուրսը։ Այնուամենայնիվ, Երևանն ու Բաքուն գտնվում են այնպիսի վիճակում, որ միմյանց նկատմամբ վստահությունը գրեթե լիովին բացակայում է։

Ծրագրվում է նաև, որ նախագահների հետ բանակցություններից առաջ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կկազմակերպեն մի շարք երկկողմ խորհրդակցություններ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20