Սիրիային ռուսական տանկեր հասցնող նավն անցել է Սևծովյան նեղուցներով

Tank

Թուրքական Нurriyet թերթի փոխանցմամբ` դեպի Սիրիա շարժվող ռուսական նավը կիրակի անցել է սևծովյան նեղուցներով: Նավի տախտակամածի վրա եղել է քողարկիչ ցանց:

Չի բացառվում, որ նավի վրա գտնվել է երկու տանկ: Նեղուցներով ռուսական նավի անցմանը հետևել է թուրքական առափնյա պահպանության նավը, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռը:

Ավելի վաղ ռուսական դեսանտանավերն ու օժանդակ նավերը շարունակ երթեր են իրականացրել դեպի Սիրիա, ինչը ստացել է «Սիրիական էքսպրես» անվանումը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.