Սիրիայում անցումային կառավարությունը պետք է հայտնվի օգոստոսին

- in Միջազգային

Սիրիայում քաղաքական իշխանության անցման թիրախային ամսաթիվն օգոստոսի 1-ն է, և եթե մինչ այդ ժամկետն առաջընթաց ձեռք չբերվի, ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ես Մոսկվայում խոսել ենք այն մասին, որ քաղաքական իշխանության անցման համար թիրախային օրը օգոստոսի 1-ն է։ Այժմ մայիսն է սկսվել։ Կա՛մ առաջիկա ամիսներին ինչ-որ բան տեղի կունենա, կա՛մ ստիպված կլինենք այլ կերպ գործել»,- ասել է Քերին։

2011 թվականից Սիրիայում չի դադարում զինված հակամարտությունը կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20