Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ԱԱԾ-ն հայտնվել է փակուղում. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Surik Khachatryan

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել և մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։

Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով։

«Ժողովուրդ»–օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն։ Անգամ գաղտնալսումը չի օգնել։ ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել։ Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20