Ստամբուլի երրորդ և խոշորագույն օդանավակայանի բացումը տեղի կունենա Էրդողանի ծննդյան օրը

- in Սոցիալական
Turkey

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմն այդ պաշտոնում ընտրվելուց առաջ ունեցած ելույթում հրապարակել է Ստամբուլի երրորդ և խոշորագույն օդանավակայանի շահագործման հանձնման ժամկետը:

Յըլդըրըմը ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018 թվականի փետրվարի 26-ին` երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծննդյան օրը:

Խոսակցություններ են պտտվում նաև, որ Թուրքիայի խոշորագույն այդ օդանավակայանը կարող է անվանվել Էրդողանի պատվին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի օդանավակայանը տարեկան սպասարկելու է 75 միլիոն ուղևորի, ինչը հետագայում հասցվելու է 150 միլիոնի, որով և նա պետք է դառնա աշխարհի խոշորագույն օդանավակայանը:

Spread the love