Վահան Բաբայանի կուսակցությունը հակընդդեմ «հայց» է Օսկանյանին՝ կուսակցության գաղափարը փչացնելու-անլրջացնելու համար. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի կեսերին նախատեսված են միանգամից ԲՀԿ-ական ծագմամբ երկու նորաստեղծ կուսակցությունների համագումարներ՝ Վարդան Օսկանյանի «Համախմբման» և Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների»։

Ըստ մեր աղբյուրների՝ Վահան Բաբայանի կուսակցությունը հակընդդեմ «հայց» է Վարդան Մինասիչին՝ կուսակցության գաղափարը փչացնելու-անլրջացնելու համար։ Այդպե՞ս է, հարցրինք Վահան Բաբայանին։ «Մենք որևէ մեկին ընդդեմ կուսակցություն չենք, մենք «հանուն» ենք»։ Հանուն ո՞ւմ եք։ «Հանուն բարեկեցության, հանուն աղքատության վերացման»։ Բա «հանուն հայրենիքի՞ն»–ը։ «Այո, հանուն հայրենիքի»։

Անգամ Օսկանյանը մարդկային ռեսուրսի խնդիրներ ունի, նրա կուսակցությունը գրանցելիս հատ-հատ ստուգելու են 2 հազար անդամների ստորագրությունները, Դուք որտեղի՞ց եք այդքան մարդկային ռեսուրս գտնելու։ «Հայտնի մարդկանց անուննե՞ր եք ուզում լսել»։ Այո, անշուշտ, ասում են՝ ԲՀԿ գործարարներին «մշակում» են, որ զետեղվեն Ձեր կուսակցությունում։ «Նախ՝ շատ բան են ասում, և հետո՝ կոռեկտ չէ, որ ես անուններ տամ, իրենք այս մի քանի օրը կհայտարարեն»։ Իշխանությո՞ւնն է կանգնած Ձեր հետևում։ «Ո՛չ»։ Բա ինչո՞ւ եք ժպտում, դա Ձեզ դո՞ւր է գալիս։ Որտեղի՞ց եք փողը հայթայթելու։ «Անդամավճարով, նվիրատվություններով»։ Կարծո՞ւմ եք։ «Չեմ կարծում, գիտեմ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20