Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով

- in Մամուլ
Vardan Oskanyan

«Իրատես» թերթը գրում է. Ասում են, թե Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով, թեև ֆինանսական խնդիրներ չեն եղել։

Ավելին, բավականին ապահովված է կուսակցությանն այդ առումով, չնայած գլխավոր մոդերատորն ասել է. «Սկսեք, արդյունք ցույց տվեք, որպեսզի ներդրումներն արվեն, օդի մեջ հո չե՞նք կարող դնել այդ փողերը, գնան-կորչեն»։ Ընդ որում, գումարային այն «տրցակը», որ կհատկացվի «Համախմբում» կուսակցությանը, բավականին ներշնչող Է, և, ինչպես ասաց իշխանական մեր բարձրաստիճան աղբյուրը, նման փողերի դեպքում Օսկանյանի կուսակցությունն իսկապես կարող Է ինչ-որ բանի հասնել. «Մնում Է՝ Վարդան Մինասիչը դուրս գա իր իսկ ասածի «տակից». այն Է՝ կեղծիքներ չպետք է լինեն, իսկ թե ինչպես է նա այդ փողերը ծախսելու և ինչի վրա, կերևա ընթացքում։ Հուսամ՝ ձայներ չեն գնվի դրանցով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20