Վարդենիսում ողբերգական վթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

- in Առողջություն
shtap ohnutyun 1

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը:

Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից:

Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա քայլերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20