Վերածնվող Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Պեսկովը՝ ի պատասխան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր հրամանատարի հայտարարության

Peskov

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Քերթիս Սկապարոտիի հայտարարությունը, որով նա Ռուսաստանը դասել էր դաշինքի անվտանգության սպառնալիքների թվին: 

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ վերածնվող Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում»,- պարզաբանել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Կրեմլում մտադիր են պաշտպանել երկրի ազգային շահերը։ «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ փոխշահավետ համագործակցության՝ հաշվի առնելով բոլոր գործընկերների շահերը, հօգուտ կոնֆլիկտային իրավիճակների համատեղ կարգավորման»,- հավելել է նախագահի մամլո քարտուղարը։

Այսօր ավելի վաղ միջազգային հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեղադրել էր Սկապարոտիին ռազմական հիստերիայի բորբոքման մեջ։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.