Վովա Գասպարյանին առայժմ հաջողվել է խոշոր արտաբյուջետային գումարը պահել իր ձեռքում

- in Մամուլ
Vladimir Gasparyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։

Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում Է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում է ըստ Էության ոստիկանապետի հայեցողությամբ։

Կառավարությունն, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20