Տհաճ պատմություն շփման գիծ գնացած պատգամավորի մասին

- in Մամուլ
AJ

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. Օրերս մի տհաճ պատմություն ներկայացրին պատգամավորներից մեկի մասին, ով ռազմական գործողություններից հետո գնացել է շփման գիծ։

Սահմանում կանգնած որոշ զինվորներ քնապարկ չեն ունեցել, նա էլ խոստացել է Երևան հասնելով անմիջապես մի փոքր «խմբաքանակ» ուղարկել։ Անցնում է մի շաբաթ, զանգահարում են հիշյալ պատգամավորին ու տեղեկացնում, որ Ղարաբաղ գնացող խումբ կա, և դիրքերից ասել են, որ ինքը պետք է քնապարկեր ուղարկեր։ Երեսփոխանն իրեն հատուկ «թռնող-քցող» հոգեբանությամբ,   կեղծ  զարմանքով  հակադարձում է. «Ո՞վ է ասում, որ ես նման բան եմ խոստացել։ ՈՒղղակի ես ասել եմ, որ այդ մասին կփոխանցեմ Բակո Սահակյանին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20