Փարիզը ողջունում է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

- in Պաշտոնական

Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպման արդյունքները:

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, որը հնարավորություն է տվել ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը»,- ասել է Նադալը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ պայմանավորվել են հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ և հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմության մասին, ինչպես նաև համաձայնվել են մի շարք միջոցառումներ ընդունելու անհրաժեշտության շուրջ, ինչը հատկապես վերաբերում է միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը. «Այդ պարտավորությունները ունեն շատ մեծ նշանակություն: Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել դրանք և շարունակել խաղալ միջնորդի դեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20