Քննարկել են Ղարաբաղի իրադրությունը

- in Պաշտոնական
LGHH

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Քննարկվել են միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ Սիրիայում հրադադարի ամրապնդման և պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցերը:

Սերժ Սարգսյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Երևանում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը, հայտնել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

«Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ վարքի պատճառով իրադրության սրման ենթատեքստում Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը` նշելով այդ երկրի կողմից Ղարաբաղի բանակցային գործընթացին խոչընդոտելու պատճառները»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության և վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Կողմերը ընդգծել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20