Քրդերն «իգլայով» թուրքական ռազմական ուղղաթիռ են խոցել

- in Միջազգային
Uxatir

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է պայթում թուրքական ռազմական ուղղաթիռը, շարժական զենիթային «իգլա» համակարգից արձակված հրթիռից: Երկու օդաչուները մահացել են:

Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում քրդերը պայքարում են այդ երկրի ուժայինների դեմ:

Անկարան պնդում է, որ ուղղաթիռը ոչ թե խոցվել, այլ պայթել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Թուրքիայի հարավ-արեւելքում պարբերաբար բախումների են տեղի ունենում ուժայինների եւ Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների միջեւ: Քրդերը պարտիզանական պայքար են սկսել այն բանից հետո, երբ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) եւ Անկարայի միջեւ 2015թ հուլիսի հրադարի ռեժիմը խախտվել է: Թուրքական իշխանությունները կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն են համարում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20