Քրիստոնյաների պաշտպանությունը և երկակի ստանդարտները

khach xach

Քրիստոնյաները Սիրիայում, Պաղեստինում և Իրաքում այսօր վտարվում են իրենց բնակավայրերից, սակայն Արևմուտքը կամ վատ է տեղեկացված նրանց հանդեպ իրականացվող սարսափելի բռնությունների փաստերի մասին, կամ էլ պարզապես արհամարհում է դրանք:

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի քրիստոնյաները բախտի քմահաճույքին են թողնված: Նրանց գոյության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ այս կամ այն ուժին պետք է օգտագործել այդ փաստը իր քաղաքական կամ այլ բնույթի պայքարում:

Օրինակ՝ Պաղեստինում քրիստոնյաների տանջանքների մասին մեծ մասմաբ լռում են: Ավելին՝ այդ քրիստոնյա փոքրամասնությունը բեռ է դարձել աջ ծայրահեղական թևի ավետարանչականների համար, որոնք Իսրայելին վերբերվում են՝ ելնելով իրենց գաղափարաբանությունից: Նրանք կարծում են, որ Իսրայելում հրեաների հավաքը Հիսուսի «երկրորդ գալուստի», «Դատաստանի օրվա», հրեաներին քրիստոնյա դարձնելու պարտադիր պայմանն է:

Իսրայելցի ավետարանչականները ուխտի են գալիս Սուրբ հող, որպեսզի երկրպագեն այն վայրերը, որտեղ Փրկչի ոտքն է դիպել, միևնույն ժամանակ արհամարհում են Պաղեստինում արդեն 2000 տարի ապրող քրիստոնյաների գոյությունը:

Ցավոք, այդ կուրությունը պատուհասել է թե՛ աջերին, թե՛ ձախերին. Իսրայելին ուղղված ցանկացած քննադատություն տաբու է համարվում: Չի խոսվում Պաղեստինի ժողովրդի հանդեպ իրականացված ոչ մի բռնության մասին՝ լինեն նրանք մահմեդականներ թե քրիստոնյաներ: Իսրայելը կոշտ համակարգ է ներդրել իր տարածքում, որտեղ բոլոր իրավունքներից օգտվում է միայն մեկ կրոնական համայնք՝ հուդայականը:

Իրաքի և Սիրիայի քրիստոնյաները նույնպես բախվեցին Արևմուտքի անխիղճ վերաբերմունքին: Իրաք ԱՄՆ-ի ներխուժման ընթացքում Վաշինգտոնում ոչ ոք չմտածեց, թե ինչ հետևանքներ կունենա պատերազմը այդ երկրի քրիստոնյա փոքրամասնության համար: Հետևանքը եղավ այն, որ այդ երկրում քրիստոնյաների թիվը 1.4 միլիոնից հասավ 400 հազարի:

Արևմուտքը նրանց մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ ԴԱԻՇ-ը հարձակվեց այդ երկրի վրա: Հավանաբար այն պատճառով, որ քրիստոնյաները հանկարծ պետք եղան քաղաքական օրակարգին՝ Օբամայի դեմ արշավ սկսելու համար, ինչպես նաև աջ ծայրահեղ մահմեդականներին այդ առիթով մի քիչ արցունք թափելու հնարավորություն տալու համար:

Նման ձևով Սիրիայում արյունալի բախումների հենց սկզբից արհամարհվեց քրիստոնյաների ձայնը. նրանցից շատերը, չնայած Դամասկոսի աջակցությանը, հարձակման ենթարկվեցին «ընդդիմության» կողմից: Միայն այժմ, երբ ԴԱԻՇ-ը ողջ աշխարհին ցույց տվեց իր դաժանությունը, Արևմուտքի կրոնական և քաղաքական գործիչները սկսեցին ուշադրություն դարձնել սիրիացի քրիստոնյաներին, սակայն ոչ այն չափով, ինչ անհրաժեշտ է:

Հարկ է լսել արաբ քրիստոնյաների ձայնը ոչ միայն այն ժամանակ, երբ դա շահավետ է: Նրանք չպետք է դառնան իսլամաֆոբիայով տառապողների արդյունավետ գործիքը, ինչը հաճախ այդպես էլ լինում է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.