Օբամայի շները «շան կյանքով» չեն ապրում

- in Սոցիալական
shun

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շների կյանքը հազիվ թե կարելի է «շնային» համարել:

Բո և Սաննի պորտուգալական ջրային շները ուղղակի չեն քնում և ուտում. կենդանիները Սպիտակ տան հայտնի «դեսպաններն» են: Նրանք այնքան պահանջված են, որ նրանց համար առանձին ժամանակացույց են մշակել:

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի խոսքով՝ ինքը ամեն ամիս ստանում է Բոյի և Սաննիի գրաֆիկի ծառայողական գրություն և հաստատում է կենդանիների մասնակցությունն այս կամ այն միջոցառմանը:

Օրինակ՝ շներն այցելուներին զվարճացրել են Սպիտակ տանը ավանդական Զատկի ակցիայի ժամանակ, մասնակցել են սուրբծննդյան միջոցառումներին: Նրանք նաև հանդիպել են վիրավոր զինծառայողների և հոսպիտալացված երեխաների հետ:

Օբամա ընտանիքում Բոն հայտնվել է 2008թ. ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո. նա խոստացել է հաղթելու դեպքում աղջիկների համար շուն գնել: Սաննին ընտանիքում է 2013 թվականից:

Spread the love