Օբաման՝ բեն Լադենի ոչնչացման գաղտնի գործողության մասին

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է եղել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման հատուկ նշանակության ստորաբաժանման գաղտնի գործողության իրականացմանը գործնականում անմիջապես այն բանից հետո, երբ իր տրամադրության տակ է հայտնվել տեղեկություն, որ նա կարող է թաքնված լինել Պակիստանի տարածքում: 

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը գիտակցել է գործողության հետ կապված լուրջ ռիսկերի առկայությունը, այդ թվում՝ միջազգային հարթակում դեմքը կորցնելու վտանգը:

Օբամայի խոսքով՝ գործողության պատրաստությունը «ծայրահեղ մանրամասն» է մշակվել:

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հրամայել է շարունակել գործողությունը՝ չնայած գործողության սկզբում ծագած լուրջ խնդրին՝ հատուկ նշանակության ստորաբաժանման երկրորդ ուղղաթիռի ֆյուզելյաժի պոչային մասը գիշերը վայրէջքի ժամանակ դիպել է շենքերի համալիրի բարձր ցանկապատին, որտեղ թաքնվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը, և շարքից դուրս է եկել:

Օբամայի խոսքով՝ բեն Լադենը մահվանից առաջ պետք է հասկանար, որ ԱՄՆ-ը նրան երբեք չի ների 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով ամերիկացիների մահը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հատուկ գործողությունից 5 տարի հետո աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, 5 տարի անց «ահաբեկչության գաղափարախոսությունը չի վերացել», իսկ «աշխարհում դեռ վտանգավոր է»:

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման գործողության արդյունքում 2011թ. մայիսի լույս 2-ի գիշերը՝ Աբոտաբադի իր առանձնատանը:

Spread the love