Օբաման Թրամփին, ում ֆինանսները չեն բավարարում քարոզարշավն ավարտելու համար, մեղադրել է ամերիկյան արժեքները դավաճանելու համար

- in Ընտրություններ
Donald Tramp

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններ ամերիկյան արժեքների դավաճանություն են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Թրամփի այն հայտարարությունները, որոնցում նա քամահրանքով է արտահայտվում մուսուլմանների մասին, իրենցից ներկայացնում են «մեր արժեքների դավաճանություն, նրա, ով մենք հանդիսանում ենք»: Օբաման նաև քննադատել է Թրամփի կողմից մարդու գործունեության հետևանքով կլիմայի գլոբալ փոփոխության ժխտումը:

Դոնալդ Թրամփին սեփական միջոցները չեն բավարարում իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար: Թեև Թրամփն իր ակտիվները գնահատում է 10 մլրդ դոլար, նա ստիպված կլինի դիմել խոշոր դոնորների օգնությանը:

Փորձագետների գնահատմամբ՝ այս տարի միլիարդատիրոջ եկամուտները կկազմեն մոտ 160 մլն դոլար: Անցած ամառ, երբ սկսվել է նախընտրական արշավը, Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է արշավում ներդնել 78-232 մլն դոլար առձեռն, ինչպես նաև արժեթղթերով ու պարտքային պարտավորվածություններով:

Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ներգաղթյալների ակտիվ հոսքն ԱՄՆ կարող է հանգեցնել երկրորդ 9/11-ի, որի զոհը դարձավ մոտ 3000 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Տեղի կունենան վատ բաներ, տեղի կունենան շատ վատ բաներ։ Կլինեն հարձակումներ մարդկանց կողմից, ովքեր այժմ մեր երկիր են գալիս։ Ես դրանում չեմ կասկածում»,- նշել է միլիարդատերը։

Նա նաև հավելել է, որ խիստ և ուշադիր կուսումնասիրի փախստականի կարգավիճակի տրամադրման հայտերը։ Բացի այդ, նա հանդես է եկել Սիրիայից փախստականների ընդունման դեմ։

«Մեր երկիրն առանց այն էլ բավականին դժվարություններ ունի՝ թույլ տալու համար սիրիացիների հոսք, և ի վերջո՝ մենք չգիտենք, որ նրանք սիրիացիներ են։ Գուցե նրանք ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից են»,- ընդգծել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ են գալիս մարդիկ, որոնց բջջայիններում պատկերված է ԴԱԻՇ-ի խորհրդանիշը, և «մենք պետք է ասենք, որ նրանց ընդունելը հիանալի՞ է»: Անցած տարի օգոստոսին Դոնալդ Թրամը խոստացել էր արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20