Օգնության նպատակով հավաքված գումարը ծախսել են … հաց ուտելու վրա՞

- in Մամուլ

Սիսիանի քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` քառօրյա պատերազմի հենց երկրորդ օրը քաղաքապետարանը, ի պաշտոնե, Սիսիանի քաղաքապետի` 2016 թ. ապրիլի 2-ի N 31(Ա) կարգադրությամբ, ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքների համակարգմանը:

http://vorotan.am/ Բազմաթիվ սիսիանցիներ թե ֆինանսապես, թե նյութապես իրենց մասնակցությունն են բերել բանակին եւ զինվորին օգնություն ցուցաբերելու կարեւոր գործընթացին:

Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 4-ի դրությամբ, հանգանակվել է 7 միլիոն 105 հազար դրամ գումար: Սննդամթերքի եւ այլ անհրաժեշտության նյութական օգնությունն այստեղ ներառված չէ:

Ըստ Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, սակայն, որՀայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակով սիսիանցիների հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի եւ խրամատում հայրենիքի համար մարտնչող զինվորի կարեւորագույն կարիքները հոգալու, այլ` … հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ; http://vorotan.am/

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20