29/03/2024

Ողբերգական դեպք Երևանում. տաքսին բախվել է «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին, վարորդը մահացել է

Մարտի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:10-ի սահմաններում ռենո «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան էրեբունու փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, անցել հետիետնի համար նախատեսված վայրը ու բախվել «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: