Պուտինի «ջոկովի» շնորհավորանքը

- in Պաշտոնական
Serj Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել Է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ:

Շնորհավորական ուղերձներում ընդգծվում Է, որ Հաղթանակի օրը սրբազան տոն Է, որը ընդմիշտ կմնա որպես հերոսության ու ժողովուրդների միասնության խորհրդանիշ, որոնք արյունահեղ մարտերում պաշտպանեցին հարազատ հողը եւ աշխարհը փրկեցին ֆաշիզմից:

Պուտինը հատկապես նշել Է, որ չի կարելի թույլ տալ ընդհանուր պատմության վերանայում, անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնվելը: «Մեր ընդհանուր պարտքն Է՝ խնամքով պահպանել Հայրենական մեծ պատերազմում ընկածների պայծառ հիշատակը, ամեն կերպ հոգ տանել ներկայում ապրող վետերանների մասին»,- նշել Է ՌԴ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20