Սառեցված պատերազմ, որը սպառնում է գլոբալ էներգետիկ հոսքերին

- in Վերլուծական
Tank

Լեռնային Ղարաբաղը գտնվում է աշխարհի էներգետիկ ենթակառուցվածքի սրտում։

2016 թվականի ապրիլի 5-ին Ադրբեջանն ու Հայաստանը հրադադար հայտարարեցին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարված պայքարի 4 օրերից հետո՝ The National Interest-ում գրում է Իլգար Գուրբանովը (Բաքվի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ)՝ անդրադառնալով նաև սահմանին տեղի ունեցող վերջին միջադեպերին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հնարավոր ժայթքումը, անշուշտ, բացասական հետևանք կունենա տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա (ինչպիսիք են նավթի ու գազի խողովակաշարերը և հիդրոէլեկտրակայանները) և հաստատությունների վրա, հատկապես Ադրբեջանի։ Դա կարող է խափանել հեռանկարային էներգետիկ նախագծերն ու օտարերկրյա ներդրումներն էներգետիկ ոլորտում»,- նշում է հոդվածագիրը։

2014 թվականի օգոստոսի սկզբին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ընդհարման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպառնացել է, որ հայկական զինված ուժերը սաբոտաժ կիրականացնեն Մինգեչաուր հիդրոէլեկտրակայանի նկատմամբ, որն ամենամեծ պահեստն է Ադրբեջանում։ Ադրբեջանի պատպանության նախարարը նախազգուշացրել էր, որ «նման սադրանքները կտանեն նրանց համար ավելի լուրջ հետևանքների»։

Գուրբանովը նշում է, որ Հայաստանի հռետորությանը նպաստում է մի քանի գործոն. 2012 թվականի հոկտեմբերի 1-13-ը Հայաստանը զորավարժություններ անցկացրեց Հայաստանում և ԼՂ-ում ավելի քան 40 հազար հոգանոց զորքով ու մի քանի հազար միավոր տեխնիկայով։ Զորավարժությունների ժամանակ նրանք փորձարկել են հնարավոր հարձակման սցենարներն ու ավիահարվածներն Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքին։ Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանը մի քանի KUB և S-300P հակաօդային պաշտպանության համալիրներ և հրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել ԼՂ-ում։ Դրա հետ մեկտեղ Հայաստանը ռուսական ռազմական տեխնիկայի առանցքային ներկրող է, որը ներառում է հեռահար օպերատիվ-մարտական հրթիռային համալիրներ, ինչպիսիք են Scud-B-ն և Tochka-U-ն, երկիրը սպասում է ստանալ բազմաթիվ հրթիռային կայաններ (Smerch and TOC-1A)՝ համաձայն Ռուսաստանի հետ վերջին ռազմական համաձայնագրի։

Ապրիլի 5-ին ԼՂ պաշտպանության նախարարը նախազգուշացրեց, որ կարող է հարվածել Ադրբեջանի նավթային օբյեկտներին Iskander, Scud-B and Tochka-U համակարգերի օգտագործմամբ։ Հարցն այն է, թե ինչպես է Iskander համակարգը հասել ԼՂ։ Ռուսաստանը 2015-ին բանակցել է դեպի Հայաստան Iskander մարտավարական-հրթիռային համակարգերի տեղափոխման շուրջ։ Մայիսի 4-ին՝ Հայաստանի Ազգային ժողովում վերջին դռնփակ հանդիպման ժամանակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կան տարբեր տեսակի հեռահար զենքեր Հայաստանի ԶՈՒ զինանոցում, ներառյալ Iskander համակարգը, որը կօգտագործվի լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում։

Հոդվածագիրն անդրադարձ է անում նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերին, որ «մեր զինանոցում կա տեխնիկա, որը չունեն շատ երկրներ, և որի մասին շատերը կարող են միայն երազել»։

Հոդվածագիրը նշում է, որ այդ հայտարարություններն արվել են Վրաստանի պետանվտանգության ծառայության կողմից Վրաստանում ՀՀ 3 քաղաքացիների ձերբակալության ֆոնին, ովքեր կասկածվում են ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության համար։ Համաձայն Վրաստանի պետանվտանգության ծառայության՝ Հայաստանի քաղաքացիները կարողացել են 200 մլն դոլարով իրացնել ուրան 238։ Հոդվածագիրը գրում է, որ ենթադրվում է՝ մաքսանենգության փորձը ձեռնարկվել էր հայ գործարարների կողմից՝ կառավարության անդամների աջակցությամբ։ Հետաքննությամբ պարզվել էր, որ նրանք նախկինում եղել են «Մեծամորի» ԱԷԿ-ի նախկին աշխատող։ «Ավելի վաղ հաստատվել էր, որ Հայաստանը միջուկային վառելիք և Մեծամորից ռադիոակտիվ աղբ է պահում գրավյալ տարածքներում»,- ասվում է հոդվածում։

Էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման կարևորությունն ու միջոցառումները խստորեն շարադրված են Ադրբեջանի ռազմական դոկտրինով և ազգային անվտանգության հայեցակարգով։ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգը խստորեն ընդգծում է էներգիայի կարևորությունը եվրատլանտյան կառույցներին Ադրբեջանի ինտեգրման գործում։

Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգի 3.6 հոդվածում «Ադրբեջանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ գործողությունները» համարվում են «սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը»։

Հայեցակարգի առանցքային հանձնառությունները ներառում են Կասպից, Սև և Միջերկրական ծովերի միջև էներգետիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովումը, անվտանգության միջոցառումների ուժեղացումը Եվրոպա-Կովկաս-Ասիա և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներով արդյունավետ գործունեության համար, և տրանսպորտային ենթակառուցվածքի անվտանգության նկատմամբ արտաքին սպառնալիքների հայտնաբերումն ու վերացումը։

Ադրբեջանի ռազմական դոկտրինը երկրի անվտանգությունը կապում է Կասպից ծովում նավթով ու գազով հարուստ ռեսուրսների հետազոտման և դեպի համաշխարհային շուկա դրանց տեղափոխման հետ։

«Դոկտրինը Ադրբեջանի տարածքների օկուպացումը համարում է երկրի ազգային անվտանգության հիմնական ռազմական սպառնալիք, ուստի Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում (հոդված 28 և 48) մոբիլիզանցնելու անհրաժեշտ ուժեր և միջոցառումներ պաշտպանական քաղաքականության շրջանակում»,- գրում է Գուրբանովը։

Այսպիսով՝ Ադրբեջանի պաշտպանական դոկտրինում նշված տեսական սպառնալիքների իրագործումը կործանարար կլինի տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի համար, քանի որ Ադրբեջանը կարևոր տարածաշրջանային երկիր է եղել խոշոր էներգետիկ նախագծեր իրականացնող արևմտյան էներգետիկ ընկերությունների համար 1994-ին «Դարի պայմանագրի» ստորագրումից ի վեր։ Այդ ժամանակվանից Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է խոշոր էներգետիկ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բուքու-Սուպսան և Հարավկովկասյան գազատարը։

Այդ նախագծերում վիթխարի ներդրումներ են կատարել խոշոր էներգետիկ ընկերությունները, որոնք խոստանում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիա և եվրոպական երկրների էներգետիկ անվտանգություն։

TANAP գազատարի կառուցման ու TAP-ի իրագործման արագացումը, ներառյալ Եվրահանձնաժողովի հավանությունը Հունաստանի և TAP-ի միջև համաձայնագրին, չի կարող անհանգստացնել երրորդ կողմի դերակատարներին, ովքեր չեն ցանկանում հաջողությամբ իրագործված տեսնել Հարավային գազային միջանցքը։ Հարավային գազային միջանցքի խոշոր շղթաների՝ TANAP-ի և TAP-ի իրագործմանն ուղղված աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։

Այսպիսով՝ պոտենցիալ անկայունությունն ու ռազմական խառնաշփոթն այս կրիտիկական տարածքներում կարող են խաթարել նավթի շարունակական հոսքին և խափանել նոր էներգետիկ ենթակառուցվածքի զարգացումն ու գազատարների շինարարությունը, որը կազմում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ էներգետիկ համագործակցության ողնաշարը։

Իրանակում Հարավային Կովկասի բարգավաճումը կախված է կայուն սահմաններից ու հարևաններից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տասնամյակներ շարունակվող «հակամարտության կառավարման» մոտեցումը պետք է անմիջապես փոխվի «հակամարտության լուծման»,-եզրափակել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20