Սթրեսը ստիպում է մեզ հավատալ դավադրության տեսությանը

Mard

Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը. օրինակ, որ «Ապոլոն» տիեզերանավը բոլորովին էլ չի հասցրել աստղագնացներին Լուսին, այլ այդ ամենը ԱՄՆ-ի կողմից բեմադրված շոու է:

Գիտնականները հարցաքննել են 20-78 տարեկան 420 մարդու: Նրանք 10 միավորանոց սանդղակով գնահատել են դավադրությունների տարբեր տեսություններ: Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի են հակված այդ տեսություններին հավատալու, վերջին կես տարում լուրջ սթրեսային ապրումներ են ունեցել:

Երիտասարդ կամավորները նման տեսություններն ավելի ճշմարտանման են համարել, քան տարեցները, իսկ ահա սեռային կամ սոցիալական կարգավիճակը ոչ մի կերպ չի ազդել կարծիքների վրա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.