Վանաձորի քաղաքապետի հեռանալու հարցը վճռված է. այդ տեղի համար թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

- in Մամուլ
Edmon Marukyan

«Հրապարակ» թերթը գրում է. Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, Սամվել Վանցիկիչին չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվել, թեև Վանաձորում տարածել են, թե Դարբինյանն ինքը չի ցանկանում առաջադրվել։

ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Լոռվա փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորյալն է։ Քաղաքապետի հավակնություններ ունեն նաև մարզպետարանի սոցիալական բաժնի պետը, ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը։

Մտադիր է առաջադրվել նաև նոտարական գրասենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Խոսվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր մասին, որը մարզի գազի վարչության պետն է։ Թեկնածուների թվում է նաև անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ԲՀԿ-ն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20