20 հարց, որոնց շուրջ բախվել են Էրդողանը և Դավութօղլուն

- in Հրապարակ
Erdoghan

Մայիսի 5-ին հրաժարական է տվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Հրաժարականի պատճառ է համարվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հակասությունները: «Հյուրիյեթը» առանձնացրել է 20 հարց, որի շուրջ կողմերը տարաձայնություններ են ունեցել:

1. Գերագույն դատարան

Դավութօղլուն խորհուրդ էր տալիս նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանին, Մուամեր Գյուլերին, Էգեմեն Բաղըշին և Էրդողան Բայրաքթարին կոռուպցիոն գործով արդարացման համար դիմել Գերագույն դատարան, սակայն Էրդողանը դեմ էր այդ քայլին

2. Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդան

Դավութօղլուն կողմ էր, որ ԱՀԿ ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցի 2015 թվականի հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին, սակայն Էրդողանը պահանջել է, որ Ֆիդանը մնա իր պաշտոնում:

3. Կուսակցական ցուցակ

Դավութօղլուն և Էրդողանը լուրջ հակասություններ են ունեցել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության ցուցակի հարցով:

4. Արդարություն և զարգացում կուսակցության Գործադիր կոմիտե

Թեկնածուների ցուցակի շուրջ վեճ էր առաջացել այն բանից հետո, երբ Էրդողանի մերձավոր անձանցից Բինալի Յըլդըրըմը պատվիրակների աջակցությունն էր ստացել ընտրվելու համար: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը Յըլդըրըմին օգտագործել է Դավութօղլուի դեմ:

5. Կոալիցիա

2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո Դավութօղլուն կողմ էր կոալիցիա կազմելուն, իսկ Էրդողանը նոր ընտությունների էր ձգտում: Հաղթեց Էրդողանը:

6. Կառավարություն

Դավութօղլուն դեմ էր, որ կառավարությունում նախարարական պաշտոն ստանան Բինալի Յըլդըրըմը և Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:

7. Սերտ հարաբերություններ Առընչի և ուրիշների հետ

Դավութօղլուի և նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչի սերտ հարաբերությունները բանավեճի առարկա էին դարձել Դավութօղլուի և Էրդողանի խորհրդականների միջև

8. Նախագահություն

Դավութօղլուն դեմ է կառավարման նախագահական համակարգին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ասել է, որ եթե պաշտպանի նախագահական համակարգը, ինքն իրեն կհակասի:

9. Նոր սահմանադրություն

Դավութօղլուն ցանկանում էր նոր սահմանադրությունը խորհրդարանին ներկայացնել հնարավորինս շուտ, սակայն Էրդողանը միջամտում էր՝ դանդաղեցնելով գործընթացը

10. Թափանցիկություն

Դավութօղլուն ցանկանում էր թափանցիկ դարձնել պաշտոնյաների սեփականության մասին տեղեկատվությունն ու ընտրական ծախսերը: էրդողանի արձագանքն առաջարկին բացասական էր:

11. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների անձեռնմխելիությունը

Էրդողանը բազմիս հայտարարել է ԺՀԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտության մասին, սակայն Դավութօղլուն երկար ժամանակ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել

12. Քրդստանի աշխատավորական կուսակցություն

Դավութօղլուն ասել է, որ եթե ՔԱԿ-ը դադարեցնի զինված գործողությունները, բոլոր հարցերը կարող են քննարկվել, սակայն Էրդողանը կարծում է, որ քրդական խնդրի միակ լուծումը ռազմականն է:

13. Ահաբեկչության սահմանում

Էրդողանը ցանկանում էր նորովի սահմանել ահաբեկչություն տերմինը, սակայն Դավութօղլուն քայլեր չի ձեռնարկել

14. ՔԱԿ աջակիցներին զրկել քաղաքաիցությունից

Դավութօղլուն հայտարարել է, որ ՔԱԿ աջակիցներին քաղաքացիությունից զրկելն օրակարգի հարց չէ, մինչդեռ Էրդողանը հորդորում էր ՔԱԿ աջակիցների դեմ ձեռնարկել բոլոր միջոցները, այդ թվում, քաղաքացիությունից զրկելը:

15. Բյուրոկրատիա

Ընտրություններից հետո Դավութօղլուն մերժել է մի շարք պաշտոնյաների նշանակումը, սակայն հետ է կանգնել որոշումից Էրդողանի միջամտությունից հետո:

16. Գիտնականներ

Դավութօղլուն դեմ է հանդես եկել մի շարք գիտնականների դատելուն, որոնք երկրի հարավ-արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ստորագրահավաք էին սկսել: Էրդողանի կոշտ քննադատության է ենթարկել նրանց:

17. Ջումհուրիյեթի լրագրողներ Դյունդարը և Գյուլը

Դավութօղլուն հայտարարել է, որ կսպասի Ջումհուրիյեթ թերթի լրագրողներ Դյունդարի և Գյուլի դատին, մինչդեռ Էրդողանը նշել է, որ չի հարգում Սահմանադրական դատարանի որոշումը, որն ազատ է արձակել լրագրողներին

18. Օբամա

Դավութօղլուի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ հետաձգվել է, որովհետև Էրդողանին անհանգստացրել էր դա:

19. Ներկուսակցական երկրորդ առճակատում

Ապրիլի 29-ին ԱԶԿ նոր վարչությունը վարչապետին զրկել է կուսակցական պաշտոնյաների նշանակելու լիազորությունից

20. Պելիկան Բրիֆ

Էրդողանի և Դավութօղլուի բանակցություններից հետո «Պելիկան Բրիֆ» ավանումով բլոգ է հայտնվել, որը մեծ արձագանք է ստացել Թուրքիայում: Համանուն ֆիլմի անունով ակնարկ էր արվում, որ Դավութօղլուն դավադրության մեջ է Արևմուտքի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20