Էրդողանի երեխաներն ապրում են ճոխ վիլլաներում և ունեն ոչ թափանցիկ սեփական բիզնեսներ

Erdoghan

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ չնայած Թուրքիայի նախագահի եկամուտը կազմում է ընդամենը 50.000 եվրո, նրա երեխաները լողում են ճոխության մեջ։

Ընդ որում՝ գոյություն չունեն այն միջոցների մասին պաշտոնական որևէ տվյալներ, որոնցով օժտված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքը։ Էրդողանի երեխաները ապրում են ճոխ վիլլաներում և ունեն սեփական բիզնես, որն ընդհանրապես աչքի չի ընկնում թափանցիկությամբ։

Թուրքիայի նախագահի կրտսեր որդի Բիլալ Էրդողանին քանիցս կասկածել են փողեր լվանալու համար: Նա քրոջ՝ Էսրայի հետ ներգրավված է եղել 2013 թվականի կոռուպցիոն սկանդալում։

Բացի այդ, նախորդ տարի տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բիլալը հովանավորում է թուրք այն գործարարներին, որոնք ամեն տարի 500 միլիոն դոլարի նավթային ընդհատակյա գործարքներ են կատարում ԴԱԻՇ-ի զինյալների հետ։

Այժմ Էրդողանը ցանկանում է ընդլայնել իր «կլանի» ոչ միայն ֆինանսական, այլև՝ քաղաքական ազդեցությունը։ Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռանալուց հետո նախագահն այդ պաշտոնի համար առաջ է քաշում իր փեսային, ով քանիցս ապացուցել է Էրդողանի քաղաքականության հանդեպ իր լիակատար բարյացակամությունը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.