Ընտրություններն անտեսողներն իրենց քվեները տալիս են «մութ ուժերին»

- in Ընտրություններ
Margvelashvili

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, որոնք չեն քվեարկի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում, իրենց քվեները տալիս են «մութ ուժերին» և «տանը նստած ստորագրում են իրենց ստրկացնելու տակ»:

Վրաստանի նախագահը հանրային դասախոսության ժամանակ երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե որ թեկնածուին են նախապատվություն տալիս:

Մարգվելաշվիլին հավելել է, որ նրանք, ովքեր չեն պատրաստվում այցելել ընտարատածքներ, իրականում իրենց ձայնը տալիս են «մութ ուժերին». «Հետագայում այդ ուժերը շրջվելու են դեպի մեզ և հարցնելու են, թե ինչու ենք մենք իրենցից պահանջում ժողովրդավարություն, թե ինչու ենք մենք պահանջում ԶԼՄ-ների ազատություն:

Նրանք ասելու են, չէ՞ որ դուք ինձ չեք ընտրել: Եթե ժողովուրդը հրաժարվում է մասնակցել ընտրություններին, ապա նա ստորագրում է իր անտաղանդության տակ: Տանը նստելով՝ նա իրեն դատապարտում է ստրկության»:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին:

Spread the love