Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա

- in Հասարակություն
Turky

Ռեջեփ Էրդողանի և Բյուլենթ Արընչի հետ միասին 2001 թվականին ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երեք հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլը, որը նախկինում եղել է Թուրքիայի վարչապետ, արտգործնախարար և նախագահ, ուղերձ է հղել ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի մասնակիցներին:

Իր ուղերձում նա նշել է, որ Թուրքիան անցավ իր պատմական ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Գյուլն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա:

Գյուլը վստահություն է հայտնել, որ ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարը ճանապարհ կհարթի առկա խնդիրների լուծման համար: Ընդգծվում է, որ Գյուլի ուղերձն ընթերցել են Էրդողանի ուղերձից հետո:

Spread the love