Պենտագոնի ղեկավարը «վտանագավոր» է անվանել ռուսական ռազմական ինքնաթիռների վարքը

Pentagon

ԱՄՆ-ը վտանգավոր է համարում ռուսական ռազմական ինքնաթիռների գործողությունները ամերիկյան ռազմական օդանավերի և նավերի նկատմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Նրա խոսքերը ներկայացված են ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում:

«Դա ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր է, քանի որ մեր ուժերը և մեր դաշնակիցների ուժերը պաշտպանվելու անքակտելի իրավունք ունեն: Ուստի այդպիսի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները իրերի վտանգավոր դրություն են ստեղծում»,- հայտարարել է Քարթերը:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի ղեկավար Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ ռուս ռազմական օդաչուները, ըստ իրեն, պատահարներ չեն հրահրում, այլ պարզապես «ազդանշան են ուղարկում» այն մասին, որ ամերիկացի զինվորականներին տեսնում են Բալթիկ ծովում: Սակայն նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռների մենևրերի հետևանքով կարող է «տակտիկական թյուրիմացություն» տեղի ունենալ, որը հղի է պատահարով:

Անցած շաբաթներին ԱՄՆ-ը մի քանի անգամ բողոքել է ռուս օդաչուների գործողություններից ամերիկյան նավերից և ինքնաթիռներից ոչ հեռու, որոնք եղել են Բալթիկ ծովի միջազգային ջրերում: Մասնավորապես, Պենտագոնը հայտարարել է ռուսական Սու-27-ով ամերիկյան RC-135-ի «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» բռնելու մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում դրան պատասխանել են, որ ռուսկան ինքնաթիռները միշտ թռչում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.