Ծառուկյանի դրամական միջոցները. 100 մլն դոլարով պակա՞ս, թե՞ պարզապես վրիպակ

- in Ով ով է ...
Serzh Gagik

b4b.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի 2015 թվականի տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելով՝ կարելի է տեսնել, որ նրա հայտարարագրած դրամական միջոցները մոտ 100 մլն դոլարով պակասել են։ 100 մլն դոլարը չափազանց լուրջ թիվ է՝ Հայաստանի նման երկրի համար։

Ծառուկյանի դրամական միջոցները 2015-ի ընթացքում նվազել են բոլոր արժույթներով՝ դրամով, դոլարով և եվրոյով.

– ԱՄՆ դոլարով դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 30.37 մլն դոլար, տարվա վերջին` 19.7 մլն դոլար,

– եվրոյով դրամական միջոցները 26.35 միլիոնից հասել են 13.1 միլիոնի,

– ՀՀ դրամով պահվող միջոցները, կարելի է ասել, փոշիացել են։  Դրանք նվազել են 215 անգամ՝ 33.97  մլրդից հասնելով 157.8 մլրդ դրամի։

Haytarargir-Caruk

Ընդհանուր առմամբ, Ծառուկյանի դրամական միջոցները 1 տարում նվազել ենդրամայինարտահայտությամբ՝ շուրջ 47 մլրդ դրամով կամ 99.5 մլնդոլարով։

Իսկ եթե կանխիկ (կամ հաշվին եղած) դրամը նվազում է, դրա փոխարեն պետք է ավելանա ինչ-որ բան, համարժեք չափով։

       Իսկ ի՞նչ փոփոխություն են կրել Ծառուկյանի ակտիվները

Հայտարարագրից երևում է, որ Ծառուկյանը տարվա ընթացքում օտարել է 591.3 մլն դրամի բաժնետոմսեր։ Սակայն ձեռք է բերել դրա բազմապատիկը՝ 21 մլրդ 845.46 մլն դրամի և 21.1 մլն բելառուսական ռուբլու (շուրջ 520 մլն դրամ) բաժնետոմսեր։

Այսինքն, տարվա ընթացքում Ծառուկյանի բաժնետոմսերն ավելացել են 21.77 մլրդ դրամով։

haytar-bajnetoms

Սա բացատրում է դրամական միջոցների միայն մի մասի նվազումը։ Ուրիշ ո՞ր ուղղությամբ է հոսել դրամը։

Հայտարարագրից երևում է նաև, որ Ծառուկյանի կողմից հանձնված փոխառությունների ծավալն է աճել։ Տարվա ընթացքում նա ետ է ստացել և կրկին հանձնել փոխառություններ՝ տարբեր արժույթներով։ Ավելի շատ հանձնել է, քան ստացել։

Արդյունքում, ՀՀ դրամով փոխառություններն աճել են 6 մլրդ 777.4 մլն դրամով, դոլարով հանձնածները՝ 1.68 մլն դոլարով, եվրոյով հանձնածները՝ 2.54 մլն եվրոյով։

Այս ամենը դրամի վերածելով՝ կստանանք, որ Ծառուկյանի հանձնածփոխառությունները տարվա ընթացքում աճել են 8.82 մլրդ դրամով։

(Հետաքրքրվողների համար նշենք, որ Ծառուկյանի փոխառությունները տարվա վերջին կազմել են 307.67 մլրդ դրամ, 17.18 մլն դոլար և 25.19 մլն եվրո)։

Ծառուկյանը նաև ձեռք է բերել հողամաս՝ 1.9 մլն դրամով, որը նշված միլիարդների մեջ էական ազդեցություն չունի։

Այսինքն, Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերը և փոխառությունները միասին 2015 թվականի ընթացքում աճել են շուրջ 30.6 մլրդ դրամով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20