The Huffington Post-ն առաջարկել է Թրամփի «պատրաստման բաղադրատոմս»

- in Ընտրություններ
Donald Tramp

Ամերիկյան The Huffington Post-ը ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի վերաբերյալ հումորային տեսանյութ՝ առաջարկելով Թրամփի «պատրաստման բաղադրատոմս»։

Պարբերականի վարկածով՝ Թրամփ «ստեղծելու» համար անհրաժեշտ է 7.5 լիտր կաթ, 1 լիտր «օձի յուղ» (19-րդ դարում վաճառվող դեղամիջոց՝ բոլոր հիվանդությունների դեմ), մեկ սպիտակամորթ հիմար, 1.8 կգ չիպսի մնացորդներ, 3 կտոր պանիր, 3.7 կգ ավտոարևայրուք, 10 փոքր նրբերշիկ, խոզապուխտի բազմաթիվ կտորներ, 1 մլն դոլար՝ «հայրիկից», XXL չափի կոստյում, սպիտակի գերազանցությամբ «մեծ չափաբաժին», մազերի ազբեստ։

Բաղադրիչները անհրաժեշտ է խառնել մինչև զայրույթի առաջացումը և 30 տարի թողնել սենյակում, որտեղ բոլորը նրա հետ համաձայնում են։ Վերջում ավելացնել մեդիա լուսաբանում՝ non-stop ռեժիմում՝ թեկնածուի լեգիտիմացման համար։ Խորհուրդ է տրվում վաճառել բացառապես Թրամփին։

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը մնացել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն, ամերիկացի ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ գրեթե հավասարվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը Սպիտակ տան համար պայքարի ֆավորիտն է դեմոկրատներից: Այս մասին են վկայում Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնի հետ համատեղ Reuters գործակալության կատարած հարցման արդյունքները:

Հարցվածների 41%-ն ասել է, որ նախագահի ընտրություններում պատրաստ է քվեարկել Քլինթոնի օգտին, իսկ Թրամփին պատրաստ է աջակցել հարցվածների 40%-ը: 19%-ը ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20