ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ում. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Ator

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռևս ապրիլի վերջից սկսել է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» և «Նոր զովք» ցանցերում:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: «Ժողովուրդը» ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ-ից պատասխանում ասվում է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում: Դրանցում, ինչպես նաև Երևանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել և իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ:

Artak SargsyanԻ տարբերություն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին՝ ընթացիկ հարկային հսկողական աշխատանքները նպատակ ունեն ուսումնասիրելու խանութների կողմից ՀԴՄ-ների կիրառության, աշխատողների թվաքանակի, գների և շրջանառությունների ճշգրտման հարցերը»»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20