ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանի հետ մտերմանա հանուն Չինաստանին զսպելու

usa russia

ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանի հետ մտերմության կուրս սկսի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցության ուժեղացմանը խոչընդոտելու համար: Այս մասին գրում է The Washington Times-ը:

Արևմուտքի հետ տարաձայնությունները և հակառուսական պատժամիջոցները Մոսկվային մղել են Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ինչը Կրեմլին մեծապես օգնել է հարթել տնտեսական դժվարությունները երկրում: Այդ գործընկերության ամրապնդումը ձեռնտու է եղել նաև Պեկինին, քանի որ «թիկունքին այնպիսի դաշնակից ունենալով, ինչպիսին Ռուսաստանն է», նա իրեն շատ ավելի վստահ է զգում աշխարհաքաղաքական լանդշաֆտում և վերջերս գնալով ավելի հաճախ է ցույց տալիս իր հավակնությունները Հարավչինական ծովում, նշում է պարբերականը:

ԱՄՆ իշխանությունները պետք է վերանայեն հարաբերությունները Մոսկվայի հետ, պնդում է հոդվածագիրը: Հակառուսական միջոցառումները ոչ մի արդյունք չեն տվել և չեն ազդել Ուկրաինայում իրավիճակի վրա: Պատժամիջոցների չեղարկումը և Արևմուտքի հետ Ռուսաստանի լիարժեք տնտեսական համագործակցության վերականգնումը կնվազեցնեն Կրեմլի հետաքրքրությունը Չինաստանի հետ համագործակցության նկատմամբ և հիմք կդնեն Ասիայում ԱՄՆ անվտանգության ռազմավարությանը, կարծում է նա:

«Դա Ռուսաստանին չի դարձնի ԱՄՆ դաշնակից և չի քանդի նրա նոր կապերը Պեկինի հետ, բայց այնուամենայնիվ կօգնի հավասարակշռել ռուս-չինական և ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- գրում է The Washington Times-ը:

Ըստ հոդվածի հեղինակի՝ հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնին հնարավորություն կտա Մոսկվայի հետ երկխոսություն վարել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ կապված: Բացի դրանից՝ Ռուսաստանը կարող է անկախ խաղաղարար ուժ դառնալ տարածաշրջանում և իր ներդրումն ունենալ Հարավչինական ծովին վերաբերող վեճերի լուծման գործում, նաև միջուկային անվտանգության հարցերում:

1052366958

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.