Այս գիշեր Ադրբեջանի զինուժը անկանոն կրակ է բացել. ԼՂՀ ՊԲ

- in Պաշտոնական
Zinvor

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, որոնք կրել են անկանոն բնույթ:

«ՊԲ առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20