Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է միայն հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

- in Պաշտոնական
zenq

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20