Անհրաժեշտության դեպքում պետք է կրկնել հայերի տեղահանումը

- in Կեղտոտ լվացք
Turky

«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Բահչելին «ճիշտ» է համարել 1915 թվականին հայերին տեղահանելու որոշումը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կդրվեր ազգի գոյությունը. «Հայերը ապստամբել էին և զբաղվում էին ապստամբական ու ահաբեկչական գործողություններով, և նրանց տեղահանելու (տեղը փոխելու) նպատակը պետության անվտանգության ապահովումն էր»:

Բահչելին ընդգծել է, որ եթե ներկայումս նույնպես ստեղծվի նման իրավիճակ, ապա «պետք է կրկնել» տեղահանումը: Բահչելին չի համաձայնվել, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սպանվել է 1.5 միլիոն հայ՝ հայտարարելով, որ այն ժամանակ հայ բնակչության թիվը «կազմել է» 1.250.000 մարդ:

Անդրադառնալով Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրողներին՝ Բահչելին զարմանք է արտահայտել, որ նրանք լռում են «հայերի իրականացրած սպանդների» կապակցությամբ. «Մեզ մարդկության դասեր տալը ողբերգակատակերգություն է»:

Spread the love