Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

shtap ohnutyun 1

Հունիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով կարճ ժամանակ անց մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանն էր:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.