«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

- in Առողջություն
Cnndkan

Հունիսի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնված և մեկ օր անց մահացած արական սեռի երեխան ծնվել է բազմաթիվ խնդիրներով:

Այդ մասին «Փաստինֆո»ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երեխան բնածին ներարգանդային ինֆեկցիա է ունեցել, ծնվել է երկկողմանի թոքաբորբով, եղել են նաև այլ խնդիրներ:

Վաղարշապատ քաղաքի 32-ամյա բնակչուհին վաղաժամ ծննդաբերություն է ունեցել, բժիշկները չեն սպասել, որպեսզի լրանա 9 ամիսը և նրան 1,5 ամիս շուտ ուղեգրել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն է եղել, ճարպակալում, երեխան ծնվել է ճիչով, մայրը լսել է նորածին որդու ճիչը, երեխային տվել են նրան, սակայն հիվանդություններ կան, որոնք ի հայտ են գալիս երեխայի ծնվելուց հետո»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20