Արտակարգ դեպք Երևանում

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4-րդ և թիվ 6-րդ շտապօգնության հերթապահ բրիգադները, իրենց մոտ են տեղափոխել կատատրավմա, շոկային վիճակ ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանին և պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ՝ 60-ամյա Մխիթար Գալստյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.comը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են բարձրահարկ կռունկից վայր ընկնելու հետևանքով։

Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել «Ամերիաբանկ»-ի հետնամասից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20