Արտերկրում վիրավոր զինվորների բուժումը ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում

- in Առողջություն
Armen Muradyan

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում պետական բյուջեից հատկացումներ անել արտերկրում բուժում ստացող վիրավոր զինծառայողների բուժման համար: Այդ մասին՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո փաստեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Թեև՝ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժումը հոգալու են պետբյուջեի միջոցներով, սակայն դեռևս չի իրագործել այդ որոշումը, իսկ պատճառաբանությունն այն է, որ Հայաստանում էլ հնարավոր էր այդ բուժումն իրականացնել:

Գերմանիայում բուժում ստացող Արման Լազգիյանի ծնողներն ահազանգում են, որ բուժման համար գումար է անհրաժեշտ, մինչդեռ ՀՀ կառավարությունը չի աջակցում:

Նախարար Մուրադյանն ասում է, որ վիրավոր զինծառայողների բուժումը Հայաստանում անվճար է, նրանք կարող են այստեղ անցնել վերականգնողական բուժում, արտերկրից վերադառնալուն պես կարող են դա դարձյալ պետության միջոցների հաշվին բուժվել:

Ինչ վերաբերում է հանրության կողմից հնչող այն մեղադրանքներին, թե փաստորեն մենք պետություն չունենք, անգամ վիրավոր զինծառայողների խնդիրը չեն կարողանում լուծել, Արմեն Մուրադյանը գերադասեց չպատասխանել. Ես հարցին պատասխանեցի արդեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20