ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը. «Հրապարակ»

- in Մամուլ
Bazkator

«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական:

Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։ Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»։ Նախկին ՕՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին էլ, որը Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, խոստացել է նրա մարդկանց քաղաքի ավագանու ցուցակում ընդգրկել, իսկ իրեն՝ Գրիգորյանին, նորից խորհրդարան տանել։

maxresdefault

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20