ԲՀԿ-ն չգիտի` երաշխիքներ կա՞ն

Mikayel Melkumyan

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն աշնանն ակտիվ մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. «Հիմնականում խոշոր բնակավայրերի ղեկավարաների ընտրություններին կմասնակցենք»:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը կսատարե՞ն, եթե նա նորից առաջադրվի, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ դեռ չեն որոշել. «Մենք ունենք հզոր կառույց Գյումրիում: Մենք մեր որոշումը կընդունենք, դեռ վաղ է ասել, թե ում ենք սատարելու»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ չի ուզում կասկածի տակ դնել ՀՀ կառավարության ղեկավարի մտադրությունները. «Նախքան քառօրյա պատերազմն ես 10 առաջարկություններ էի ներկայացրել կառավարությանը, դրանցից առնվազն 8-ը արդեն հնչել են: Ասում են՝ մենք ունենք քաղաքական կամք, որ դա իրականացնենք: Ես էլ ասում եմ՝ քաղաքական կամք կլինի այն ժամանակ, երբ որ դա իրացվի: Հիմա ես չգիտեմ՝ այդ պայմանները կա՞ն»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.