Բունդեսթագի թուրք պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Exern

Բունդեսթագում գտնվող ազգությամբ թուրք 11 պատգամավորներից առնվազն յոթը հունիսի 2-ին կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը: Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը, ով թուրքական ծագումով միակ նախարարն է Գերմանիայում, ևս սատարել է բանաձևին:

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ներկայացնող Բեթինա Քուդլան:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.