Բրյուսելում ավարտվել է ՀՀ – ԵՄ բանակցությունների չորրորդ փուլը

- in Պաշտոնական
Hayastan EM

Բրյուսելում հունիսի 21-22-ն կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Մասնակցում էին նաև ԵՄ-ում Հայաստանի և ՀՀ-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։

Բանակցությունների վերջում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփվեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երևանում` 2016 թվականի աշնանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20