Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետի առաջխաղացումը քննարկում են ոչ միայն մարզի շարքային բնակիչներն, այլև վերադասները. «Հրապարակ»

- in Մամուլ
Bazkator

«Հրապարակ» թերթը գրում է. Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետ Կարեն Հակոբյանի սրընթաց առաջխաղացումը քննարկում են ոչ միայն մարզի շարքային բնակիչները, այլեւ վերադասները։

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի օգնականի պաշտոնից 2014-ին փոխմարզպետ դարձած Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից: Հակոբյանը նաեւ Գեղարքունիքի ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։

10395828_417379621746784_2036908821327735279_n

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20