Գեներալ Մանվելի վարորդն ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանության զոհ է դարձել

- in Կեղտոտ լվացք
Manvel Grigoryan

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ 2016 թվականի հունիսի 3-ին կրծքավանդակի ձախ կեսին ստացած հրազենային վնասվածքից մահացել է  1957թ. ծնված Վահան Սուրենի Գրիգորյանը, ով մեր տեղեկություններով գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի վարորդն է եղել երկար տարիներ:

Վահան Գրիգորյանի դին հայտնաբերել են նրա որդին՝ Էջմիածին քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող «Մատուռ» կոչվող «Հուշարձանի» հատվածի հարակից դաշտամիջյան հատվածում եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց, սակայն բժշկական միջամտությունն արդեն անօգուտ է եղել։

Spread the love