Գերմանիան ու Թուրքիան համաձայնության են հասել «Ինջիրլիքի» ավիաբազայի շուրջ

- in Միջազգային
Turkia

Գերմանիան ու Թուրքիան համաձայնության են հասել «Ինջիրլիքի» ավիաբազայում գերմանացի զինծառայողների համար հյուրատուն կառուցելու հարցի շուրջ՝ չնայած Բունդեսթագի որոշման կապակցությամբ Բեռլինի ու Անկարայի միջև տիրող լարվածությանը:

Ընդգծվում է, որ չնայած այդ բանաձևի ընդունմանը և դրան հաջորդած Անկարայի կոշտ հայտարարություններին՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ բանակցությունները չեն դադարել:

Թուրքիայում հասկանում են, որ բարդ իրավիճակում Գերմանիայի հետ ռազմական համագործակցությունը ավելի քան պահանջված է, և պետք է շարունակել 2016 թվականին «Ինջիրլիք» Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլլա ֆոն դեր Լեյենի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մասին բանակցությունները:

Գերմանիայի ռազմաօդային ուժերի առաջին ինքնաթիռները «Ինջիրլիքի» ավիաբազա են ժամանել 2015 թվականի դեկտեմբերին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: Ներկա դրությամբ «Ինջիրլիքի» ավիաբազայում են գտնվում Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» տիպի երկու կործանիչ, ինչպես նաև լիցքավորիչ ինքնաթիռներ և ավելի քան 300 հոգանոց անձնակազմ:

Գերմանիան ծրագրում է ավիաբազայի տարածքում կառուցել հյուրատուն՝ նախատեսված 400 անձի համար, ինչպես նաև համակարգման կենտրոն ու հավելյալ անգարներ՝ ինքնաթիռների սպասարկման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20