Գիշերը գնդակոծվել է Բաղանիսը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ

- in Պաշտոնական
hretani zenq

Հակառակորդը գիշերը գնդակոծել է Բաղանիս գյուղը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը՝ հավելելով, որ այդ կրակոցները դպրոցական քննություններին չեն խանգարել:

Գրառման մեջ մասնավորապես նշվում, որ հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը:

Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:

Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով:

Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը:

«Հ.Գ. Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- գրառել է համայնքապետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20