Դեռ չի ծնվել էն մարդը, որ կարա ինձ ասի՝ աչքիդ վերևն ունք կա

- in Կարծիք
Samvel Babayan

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Արցախում է:

Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առնվազն 1,5-2 տարի Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի դիմի, և հայկական կողմն այդքան ժամանակ ունի իր պաշտպանական համակարգն ամրապնդելու համար։

«Այս պահին եթե դու չես կարողանում քիթդ սրբես, ուրիշի քթի մասին մի՛ մտածիր, դու սովորիր քիթդ մաքրելը, հետո ուրիշի քթի մասին կմտածենք։ Իմ առաջարկներն առաջին հերթին խելք պետք է ունենան, որ ընդունեն,- ասել է Բաբայանը և հակադարձել իր առաջարկները հնացած համարողներին:- Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ Ադրբեջանն ունի հակահրթիռային համակարգ՝ իսրայելական։ Կարող եմ տեղերն էլ ասել, թե որտեղ են դրանք տեղակայված Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Եթե այդ անձը հայտարարում է, թե ամբողջ աշխարհում երեք պետություն կա, որ այդպիսի համակարգ ունի, հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է։ Հիմա ե՞ս եմ հնացած, թե՞ իրենք։ Եթե իրենք այդ հասարակ բանը չգիտեն, ինչի՞ մասին է խոսքը։ Կամ էլ գիտեն, ձեզ խաբում են։ Եթե չգիտեն, ավելի վատ է, իսկ եթե գիտեն ու խաբում են, ուրեմն պարազիտներ են»։

Բաբայանը նաև պնդել է, որ անհրաժեշտ սպառազինությունը գնելու գումարն էլ կա. «Ես լավ գիտեմ մեր տնտեսության վիճակը, և երբ բան եմ առաջարկում, մոտավորապես թիվն էլ եմ պատկերացնում, ու գիտեմ, որ այդ գումարը հնարավոր է գտնել։ Այդ գումարը կա՛. մի թեթև որ իրենք իրար նայեն, այդ գումարը կգտնեն։

Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ ցանկացե՞լ է հանդիպել, Բաբայանն արձագանքել է. «Ոչ մեկի հետ չեմ ցանկացել հանդիպել, ցանկություն էլ չունեմ»:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախում ելույթ ունենալով՝ խոսել է իր երկար ժամանակ չլինելու և ներկայում Հայրենիք վերադառնալու  պատճառների մասին.

«Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ մեր հողի վրա ինձ այսպես ընդունեցիք, ես գլուխ եմ խոնարհում: Երկար ժամանակ բացակա եմ եղել մի շարք պատճառներով: Առաջին հերթին` չէի ցանկանում, որ մտնեի Ղարաբաղ ու փորձեի առիթավորել, որ ես խանգառում եմ իշխանություններին, եկել եմ ինչ-որ հարցեր լուծել: Դրա համար երկար ժամանակ բացակա եմ եղել: Առաջին ու գլխավոր պատճառը դա է եղել, որ ես չեմ մտել այստեղ: Բայց հասկանալով վերջին իրադարձությունները, ես պարտավոր եմ եղել գալ ու լինել Ձեր կողքին, Ձեր հետ, որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն է,- ասաց գեներալը և հավելեց, – Ես կանեմ ամեն ինչ ինձանից կախված Ձեր անվտանգությունն ապահովելու համար:

Սամվել Բաբայանը հորդորել է իր խոսքերում ենթատեքստ չտեսնել, քանզի նա «քաղաքական խաղերի մեջ մասնակից չեմ ոչ այստեղ, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում ինչպես ներկայացնում են հայկական մամուլով: Դա մարդիկ են, որոնք, այսպես ասած, փորձում են վարկաբեկել` թեթև… միևնույն ժամանակ ես պարզ բացատրում եմ, որ իրենց հոր բոխչան չի, որ ինչ ուզեն անեն: Պետք է հասկանալ, որ Ղարաբաղը հայոց պետականության կենտոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարված ստացողն է լինելու ու ողջ հայ ազդն ուղիղ նայում է Ղարաբաղին: Մենք պարտավոր ենք` ուզում ենք դա, թե` ոչ, այդ նամուս թասիբը պահենք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20