Դպրոցների տնօրենների ընտրությանը կկարողանան ներկա գտնվել նաև ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով կարգ, ինչը հնարավորություն կտա գործնականում անխոչընդոտ ու ապահովել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նտրությանը՝ ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց` հստակեցվել է, որ դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել երեխայի իրավունքներով զբաղվող և կրթության ոլորտում փաստացի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները:

«Որոշումը կնպաստի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովմանը: Արդյունքում՝ կկանոնակարգվեն հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ որպես դիտորդների, գրանցման և ընտրության գործընթացին նրանց մասնակցության հետ կապված հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ուսուﬓական հաստատությունների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը, քանի որ հաճախ դժգոհություններ են հնչում այս ընտրական գործընթացների կապակցությամբ:

Spread the love